Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Սերժ Սարգսյանը հստակ խնդիր է դրել ՀՀԿ Շիրակի մարզային ակտիվի առաջ

Սերժ Սարգսյանը հստակ խնդիր է դրել ՀՀԿ Շիրակի մարզային ակտիվի առաջ
20.03.2017 | 10:06

ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գյումրի էր մեկնել կուսակցական գործերով։ «Դա հանդիպում էր թեկնածուների, կուսակցության մարզային խորհրդի և մեր համակիրների հետ: Ըստ էության՝ մարդկանց հետ, ովքեր հիմա զբաղված են այս նախընտրական պրոցեսում»՝ ասել է ՀՀԿ Շիրակի մարզային նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը՝ ի պատասխան հարցին, թե ում հետ էր հանդիպումը և ինչ էին քննարկում 4 ժամ փակ դռների հետևում:

ՀՀԿ նախագահը կուսակցության պատգամավորության տարածքային թեկնածուների ու համայնքապետերի հետ է հանդիպել ու զրուցել: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ Սարգսյանը հանդիպմանը ներկա գտնվողների առջև հստակ խնդիր է դրել. «Ամեն ինչ արվի, որպեսզի ընտրություններից հետո որևիցե քաղաքացի կամ դիտորդական առաքելություն չասի, որ ընտրություններում տեղի են ունեցել օրենքի խախտումներ: Այսինքն՝ ամենաառաջնային խնդիրը դրվեց, որպեսզի մենք որպես այս գործընթացի ավանգարդ և պատասխանատու ամեն ինչ անենք, որպեսզի մեր թիմի կողմից որևիցե ընտրախախտում չնկատվի: Սա շատ կարևոր էր, որ հստակեցվեց այդ խնդիրը»:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ